ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում, շեշտեց, որ այսօր նորմալ է եղել։ Շեշտեց, որ ռազմական կառույցները իդեալական՝ ժամացույցի պես աշխատում են։
Հովհաննիսյանն ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ երեկ ու այսօր «Սմերչի», «Գրադի» հրթիռներ ու այլ միջոցներ են կիրառվել Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ։