Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ Շվեդիայի հայ համայնքը շուրջ 22 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան:
«Շվեդիայի հայ համայնքը՝ շաբաթավերջին: Սոդերթելիե քաղաքում են հավաքվել բոլոր մյուս քաղաքներից ուղարկված բեռները, և ընդհանուր 22 տոննա հումանիտար օգնությունը շուտով կհասնի Հայաստան:
Աջակցություն են ցուցաբերել նաև շվեդները, ասորիները, A demand for action (ADFA) կազմակերպությունը: Այս ամբողջ ընթացքում համայնքը սերտ գործակցել է մեր գրասենյակի հետ»,- ասված է գրասենյակի Ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ: