Երևանում՝ Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, տեղի է ունեցել բարեգործական համերգ, որի հավաքված ամբողջ գումարը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Տարբեր գեղարվեստական խմբեր ներկայացրել են ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Արվեստի գործիչները հույս ունեն, որ ռազմական դրության պայմաններում նման միջոցառումները կօգնեն միաբանել հանրությունը և ամուր թիկունք կազմել: Հիմնադրամի տնօրենը նշել է, որ այն ամբողջությամբ կկատարի իր գործառույթը: