Առավոտից մարտերը շարունակվել են բոլոր ուղղություններով: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մատաղիսի ուղղությամբ հարձակումներ եղել են: Մարտունիում առավոտյան հակառակորդին հաջողվել էր մեկ դիրք վերցնել, բայց օրվա ընթացքում հետ են շպրտվել, սպասում էինք երկրորդ հարձակմանը, բայց չեղավ: Հադրութից արևմուտք ծանր մարտեր են ընթացել օրվա ընթացքում, կուտակումներ կան, հիմա էլ կա, մեկ-երկու գրոհ մեզ հաջողվել է հետ շպրտել, սակայն ոչ մի դիրք չեն կարողացել վերցնել, մարտերը այդ ուղղությամբ հիմա էլ շարունակվում են: Համառ մարտեր են եղել նաև Ճարտարում, Մարտունիից հարավ-արևմուտք, բայց էլի հաջողության չեն հասել:
Ինչի եմ ասում՝ սպասենք մինչև վաղը, քանի որ եթե կարողանանք այս ուղղություններից մեկում բեկում մտցնել, կարող է իրավիճակ փոխվել»,- ասաց Հովհաննիսյանը: