ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
ՌԴ նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Պուտինը նշել է, որ այդ շփումների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն ու խնդրի քաղաքական կարգավորումն է:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է
ТАСС գործակալությունը, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին հետևել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: