Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի էջում նոր տեսաուղերձ է հրապարակել:
ԱՀ ՄԻՊ-ը նշում է, որ ականատես է եղել Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմական հերթական հանցագործությունների հետևանքներին՝ Ստեփանակերտի երաժշտական դպրոցի շենքի և մյուս քաղաքացիական օբյեկտների ավերածություններին:
«Կույր մի՛ եղեք»,- ասում է Բեգլարյանը՝ հավելելով, որ պայքարելու են մինչև վերջ: