ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամները՝ Միքայել Վիրաբյանի գլխավորությամբ, հանդիպել են ՀՀ Կոտայքի մարզի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի հետ։ Քննարկվել են Արցախից այնտեղ տեղափոխված քաղաքացիների խնդիրները, ծանոթացել իրավիճակին, լսել բարձրաձայնված հարցերը։
Նման հանդիպումները շարունակական են․ ըստ հաջորդականության՝ Միքայել Վիրաբյանը՝ շտաբի մյուս անդամների հետ, այցելում է մարզեր՝ տեղում ծանոթանալու տվյալ վայրում ժամանակավորապես բնակվող մեր քաղաքացիների խնդիրներին և իրավիճակին համապատասխան արձագանքելու համար։