Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նախօրեին հայտարարել էր սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող առաջին հատուցումների մեկնարկը:
Հիմնադրամից հայտնում են, որ հատուցումները շարունակական բնույթ են կրում և չեն սահմանափակվում նոյեմբերի 6-ին հատուցում տրամադրած 10 ընտանիքով:
«Մենք սատար ենք կանգնում բոլոր քաջերի ընտանիքներին առանց որևէ խտրականության: Գործընթացը կարող է ժամանակ պահանջել՝ պայմանավորված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմամբ»,- նշում են հիմնադրամից:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ Ֆեյսբուքի էջում հայտնում է, որ դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն: