Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվել է համաժամանակյա խաղաշար Հայաստանի ուժեղագույն 4 գրոսմայստերների հետ՝ հայտնում են Հայաստանի շախմատի ակադեմիայից:
Գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուել Պետրոսյանի և Սամվել Տեր-Սահակյանի անցկացված 120 խաղերից հանգանակվել է 550.000 ՀՀ դրամ, որը կրկնապատկվել է, և 1.100.000 ՀՀ դրամ փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: