ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ծնողները մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածը պետք է իրենց դպրոցահասակ երեխաներին գրանցեն բնակավայրի հարակից դպրոցներից մեկում՝ ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով:
1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա, 5-րդ դասարանից սկսած՝ կանցնեն հեռավար ուսուցման:
Ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։
«Մեր երեխաների կրթական իրավունքն իրացնելու նպատակով բոլոր ծնողներին կոչ ենք անում հաշվառել երեխաներին կրթական հաստատություններում»,- ասված է հայտարարության մեջ։