Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանն անդրադարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի փոփոխությանն ու նոր նշանակման հավանական ծանր հետևանքներին:
«Կենտրոնական բանկի ևս մեկ խամաճիկ կառավարիչ օգտագործվել ու դեն է շպրտվել: Խեղճ բյուրակրատները հեռացվում են աշխատանքից, երբ ինչ-որ բան սխալ է ընթանում: Կենտրոնական բանկի նոր նախագահ Նաջի Աղբալը բանկային գործի փորձառություն չունի: Արժանապատվության փոխարեն կրկին նախընտրությունն է տրվել հավատարմությանը: Այս ղեկավարությամբ սնանկությունն անխուսափելի է»,- գրել է Կարո Փայլանը: