Նոյեմբերի 8-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո) տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Համերգը հնարավոր է դիտել Armenian National Philharmonic Orchestra և Armenian National Music Ֆեյսբուքի էջերին։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցումներ կարելի է կատարել նաև առցանց:
Համերգային ծրագիրը յուրահատուկ է. մասնակցում են մեր երկրի լավագույն երաժիշտները.
«Կոմիտաս» ազգային քառյակ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան
«Հովեր» պետական կամերային երգչախումբ, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան
Վահան Արծրունի – երգիչ, երգահան
Նորայր Քարտաշյան – բլուլահար
Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան – ակուստիկ դուետ
Համերգը կվարի և իր գեղարվեստական խոսքով առավել ազդեցիկ կդարձնի ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արթուր Կարապետյանը: