ԱՄՆ բնակավայրերի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման ու խաղաղության կոչեր պարունակող հայամետ պաստառներ: Ամերիկյան Փաթերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է՝ «Խաղաղություն Հայաստանին»:
ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելեսի փողոցներից մեկում փակցված պաստառով էլ կոչ է արվում կանգնել հայերի կողքին այսօր, քանի որ վաղը շատ ուշ կլինի:
Նախաձեռնության հեղինակը ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն է: