Ամերիկացի սենատոր Թոդ Յանգը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Ինդիանա նահանգից Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը։
«Ռազմական գործողություններն արդեն շատ երկար են շարունակվում, և ես շնորհակալ եմ մեր հայ համայնքին բռնության դադարեցմանն ուղղված նրանց ջանքերի համար»,- գրել է սենատորն իր միկրոբլոգում: