ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը ասել է, որ դեռ պատրաստ չէ հայտարարելու հաղթանակի մասին, թեպետ իր համար արդեն հստակ է, որ հաղթել է ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Բայդենի կարծիքով՝ իրեն կհաջողվի ստանալ հաղթանակի համար անհրաժեշտ 270 ընտրիչների քվեներից ավելին:
«Մեզ տեղեկացնում են, որ թվերը պարզ են: Այս ընտրապայքարում մենք հաղթելու ենք: Մենք հաղթում ենք Արիզոնայում, Նևադայում: Նևադայում մեր առավելությունը կրկնապատկվել է: Մենք պատրաստվում ենք ստանալ ավելի քան 300 ընտրիչների ձայները»,-ասել է Ջո Բայդենը:
Դեմոկրատ թեկնածուն նշել է, որ իր օգտին քվեարկել է ավելի քա 74 մլն քաղաքացի: