Ավստրիայի իշխանությունները հայտնել են, որ որոշում է կայացվել երկրում փակել մզկիթները, որոնք լուրջ սպառնալիք են ազգային անվտանգությանը՝ կապված Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ: Այս մասին հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարարը՝ տեղեկացնում է Al Jazeera-ն:
Ներքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ որոշման մասին ավելի մանրամասն շուտով կհայտարարվի մամուլի ասուլիսի ընթացքում:
Հայտնի է դարձել, որ արդեն փակվել է մեկ մզկիթ, մյուսներին էլ տեղեկացվել է այդ մասին: