Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս կողմերը լուրջ անհանգստություն են հայտնել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների և Սիրիայից ու Լիբիայից տեղափոխված ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինն Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են կրակի շուտափույթ դադարեցմանն ու քաղաքական ու դիվանագիտական հանգուցալուծմանը նպաստող բանակցությունների վերսկսմանը: Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու իրենց հանձնառությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: