Ոստիկանությունից հայտնել են, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ Կառավարության տրամադրած հատուկ անցաթղթի առկայության դեպքում, իսկ միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ բացառապես ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով։
Անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։
Կոչ ենք անում բոլորին՝ պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները։