Ֆրանսիայի Ազգային ժողովի 39 պատգամավորներ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս նախաձեռնության համահեղինակը ֆրանսիացի պատգամավոր Գի Տեսսիեն է: Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Ֆրանսիայի 39 պատգամավոր է միացել ստորագրահավաքին Արցախի անկախությունը ճանաչելու Մակրոնին ուղղված նամակին:
Նա գրել է, որ Ֆրանսիան այսօր պետք է դուրս գա այդ հակամարտության հարցում իր չեզոք դիրքից: