Վերջին 24 ժամում Վրաստանում ևս 2775 մարդ է վարակվել։ Այս մասին հայտնել է «Ալիք» մեդիան։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51993-ի։ Ըստ մասնագետների` ապաքինվածների տեսանկյունից երկրում դրական դինամիկա է։ Վերջին մեկ օրում 3560 մարդ է առողջացել, ընդհանուր թիվը 37019 է։
Մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված 22 մահ է գրանցվել՝ 8-ը՝ Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում, 1-ը` Քվեմո Քարթլիում։ Փետրվարի 26-ից (կորոնավիրուսի առաջին դեպքն այս օրն է հաստատվել) մինչ օրս մահվան 423 դեպք է եղել։
Մեկ օրում 2775 վարակվածներից 1044-ը Թբիլիսիում են։ 619 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։