2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ ասված է ՍԴ հայտարարության մեջ:
2006 թվականի ապրիլ ամսից Սամվել Առաքելյանը աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես առաջատար, իսկ 2007-ից՝ գլխավոր մասնագետ։ 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում։
Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։