Սահմանադրական դատարանը Կառավարության պահուստային ֆոնդին է տրամադրել 43 մլն դրամ տնտեսված գումար:
«2020 թվականի հոկտեմբեր ամսին Սահմանադրական դատարանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ է ուղղել 34 մլն դրամ, որը գոյացել է 2020 թվականի բյուջեով նախատեսված, սակայն դեռևս փաստացի չֆինանսավորված ծախսերի օպտիմալացման արդյունքում։
Բացի դրանից՝ Սահմանադրական դատարանը պատրաստակամություն է հայտնել ևս 9 միլիոն դրամի չափով տնտեսված ֆինանսական միջոցները Պահուստային ֆոնդ ուղղելու մասով։
Տնտեսված ֆինանսական միջոցները Պահուստային ֆոնդ են ուղղվել ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ»,- տեղեկացնում են ՍԴ-ից: