ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
«Վերահաստատվել է ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: