Խորվաթական Պորեչ քաղաքում ավարտվել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը ռազմական դրության պատճառով չի կարողացել մասնակցել: Սակայն Ռուսաստանի թիմի կազմում հանդես եկող երկու հայ ձյուդոյիստներ դարձել են ոսկե մեդալակիր:
Դավիթ Կարապետյանը (81 կգ) վստահ հաղթանակներ է տարել մեկը մյուսի հետևից: Երկրորդ գոտեմարտում նա հաղթել է ադրբեջանցի Վուգար Թալիբովին, ապա անմիջապես հանդիպել է թուրք Մուհամեդ Կոչին ու կրկին առավելության հասել: Եզրափակչում հայ մարզիկն ուժեղ է եղել Ուկրաինայի ներկայացուցչից ու հռչակվել է երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր:
Մինչև 73 կգ քաշային կարգում Արմեն Աղայանն անցկացրել է 4 գոտեմարտ ու դուրս եկել եզրափակիչ: Այստեղ նա հաղթել է կրկին Ռուսաստանը ներկայացնող Խամզաթ Ախմարովին ու դարձել ԵԱ-ի հաղթող: