Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպա լիգայի խաղարկության «Ռոմա»-«Կլուժ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Իտալական ակումբի Թվիթերում անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը հաղթող է ճանաչվել:
Հիշեցնենք, որ «Կլուժի» հետ խաղի մեկնարկին հայ ֆուտբոլիստը գլխի հարվածով բացել էր հաշիվը: Պաուլո Ֆոնսեկայի սաներն այդ խաղում հաղթել էին 5:0 հաշվով և այժմ միանձնյա գլխավորում են A խումբը: Եվրոպայի լիգայի շրջանակում «Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին: