Եվրոպայում մի շարք հարձակումներից հետո, որոնցից երկուսն իրականացվեց Ֆրանսիայում, Փարիզը որոշել է ամրապնդել իր սահմանների անվտանգությունը: Նախագահ Մակրոնը երկրի ՆԳ նախարար Դարմանենի և պետքարտուղար Բոնայի ուղեկցությամբ այցելել է Իսպանիայի հետ սահմանային գոտի, կոչ է արել վերանայել Շենգենյան գոտում գործող առանց անձնագրի օրենքը՝ ամրապնդելու Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանությունը՝ տեղեկացնում է Euronews-ը:
Մակրոնը նախատեսում է ԵՄ հարևանների հետ Ֆրանսիայի սահմաններին անվտանգության ուժերի թիվը 2400-ից հասցնել 4800-ի: Անցյալ շաբաթ երկրում հայտարարվեց ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր մակարդակ՝ մի քանի շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում և Ավստրիայում կատարված ահաբեկչական հարձակումներից հետո: