Հունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումներն ու բռնարարքները։
Բանաձևում քաղաքի իշխանությունները նաև դատապարտում են այն բոլոր կողմերին, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախի դեմ ագրեսիային։