Նոյեմբերի 6-ին Էգեյան ծովում գրանցվել է 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ հայտնում է ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 01։16-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 8․32 կմ խորության վրա։
Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․4 բալ։
Երկրաշարժից 3 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում գտնվող հունական Սամոս կղզում՝ 3․6 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումները գրանցվել են ընդերքի 9․7 կմ խորության վրա։