Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Եվրոպա լիգայում «Սլովանի» դարպասը խփած գնդակները նվիրել է Հայաստանին՝ հայտնում է Sport 24-ը:
«Այս դուբլը ցանկանում եմ նվիրել իմ հայրենիքին, իմ քույրերին և եղբայրներին, ովքեր Արցախում պայքարում են մեր հայրենի հողի համար: Սա այս բարդ ժամանակներում մի փոքրիկ նվեր է իմ կողմից: Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք Հայաստանին, մենք հաղթելու ենք»,- ասել է Ադամյանը:
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սլովանի» դարպասը: Հայաստանի հավաքականի հարձակվողը, փոխարինման դուրս գալով, 15 րոպեում դարձավ դուբլի հեղինակ: