VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ նոյեմբերի 8-ին նախատեսված «Լոռի»-ԲԿՄԱ պատասխան հանդիպումը հետաձգվել է՝ հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:
Պատճառը մրցակցի կազմում առկա կորոնավիրուսի դեպքերն են: Նշվում է, որ խաղը տեղի կունենա նոյեմբերի 22-ին: