ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն է հաղթել նախագահական ընտրություններում, եթե հաշվարկվեն միայն «օրինական ձայները»՝ հաղորդում է CNN-ը:
Նա ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է ընտրություններին «կեղծ հարցումներով» միջամտելու համար՝ հանրապետականներին քվեարկությունից հիասթափեցնելու նպատակով: Թրամփն ասել է, թե թույլ չի տա, որ իր հաղթանակը գողանա «կոռուպցիան»: «Մեր նպատակն է պաշտպանել ընտրությունների ամբողջականությունը:
Չնայած իր հաղթանակի մասին հայտարարություններին՝ հանրապետական թեկնածուն որոշել է դիմել գերագույն դատարան և հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքների շուրջ իրավիճակը շուտափույթ կպարզաբանվի:
Նա ասել է, որ դատական հայցեր կներկայացնի բոլոր նահանգների դեմ, որտեղ սկսեց առաջ անցնել իր մրցակից Ջո Բայդենը: Հանրապետականների թիմը պահանջում է չեղյալ հայտարարել կամ վերահաշվարկել ձայները Վիսկոնսինում, Ջորջիայում, Փենսիլվանիայում, Միչիգանում և Նևադայում:
«Ես արդեն հաղթել եմ շատ կարևոր նահանգներում, այդ թվում ՝ Ֆլորիդայում, Այովայում, Ինդիանայում, Օհայոյում և շատ այլ հաղթանակներում՝ չնայած ընտրություններին լրատվամիջոցների, մեծ փողերի և մեծ տեխնոլոգիական ընկերությունների պատմական միջամտությանը»՝ հայտարարել է Թրամփը:
Բոլորը չէ, որ համաձայն են Թրամփի հետ: Հինգշաբթի Ջորջիա նահանգի Չաթեմի շրջանային դատարանը մերժել է ԱՄՆ գործող նախագահ նախընտրական շտաբի հայցը, որը պնդում էր, թե ընտրատեղամասերից մեկում խախտվել են քվեաթերթիկների հաշվարկի կանոնները:
Միչիգանի դատարանն էլ մերժել է Թրամփի նախընտրական շտաբի հայցը՝ այս նահանգում ձայների հաշվարկը դադարեցնելու վերաբերյալ:
Բայդենի շտաբը քվեների հաշվարկը դադարեցնելու Թրամփի փորձը համարում է «քաղաքական թատրոն»: Այստեղ համոզված են, որ ոչ ոք ամերիկացիներից չի կարող խլել ժողովրդավարությունը:
«Ոչ ոք չի կարող մեզանից խլել մեր ժողովրդավարությունը: Դա երբեք չի լինի: Ամերիկան շատ երկար է անցել այդ ճանապարհով, չափազանց շատ մարտեր է մղել և շատ դժվարություններ է կրել, որպեսզի դա թույլ տալ», ասել է դեմոկրատ թեկնածուն:
Fox News-ի, ինչպես նաև Associated Press- ի կանխատեսումների համաձայն, Թրամփը շահեց 214 ընտրողների աջակցությունը, իսկ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը՝ 264: Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 270 ձայն: