Նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101773 դեպք, որոնցից 61782-ը` առողջացած, 1506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 428687 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5202 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք: Ունենք 1647 առողջացած և 30 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է: