Արարատի մարզպետարանը հայտնել է, որ մարզում ընթացքի մեջ են Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերը:
«Մարզում շարունակվում են իրականացվել Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերը: Այս պահին ընթացքի մեջ են Երասխի և Արմաշի ներհամայնքային ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները:
Սահմանին զինվորն է, թիկունքում մենք ենք՝ ամուր և պատրաստ:
Հաղթելու ենք նաև մեր աշխատանքով»,- ասված է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ: