Ֆրանսիական BERINGER AERO ընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերի ժամանակ կիրառվող ռազմական ԱԹՍ-ների արտադրության մեջ:
Ընկերությունը նաև նշել է, որ հավատարիմ է իր քաղաքականությանը՝ թույլ չտալ իր ապրանքների օգտագործումը մարդկային կյանքերին սպառնացող միջոցներում:
BERINGER ապրանքատեսակները նախագծվում և արտադրվում են Ֆրանսիայում քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համար, ուստի նշված չեն Եվրամիության երկակի օգտագործման պարագաների վերահսկման ցուցակում: