Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT), ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումները Արցախում, սկանդալային վրիպում էր թույլ տվել՝ վերնագրելով՝ «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա»։ Հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի առնչությամբ և փորձել շտկել «սխալը»՝ հեռացնելով լուսագիրը պատրաստած աշխատակցին՝ հայտնում է ermenihaber-ը։
Դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։ Հեռուստաընկերության տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ եթերից հետո անմիջապես ուղղել են լուսագիրը։
Հիշեցնենք, որ սոցիալական կայքերում թուրք օգտատերերն իրենց վրդովմունքն էին հայտնել՝ այդ դիպվածը համարելով «խայտառակություն»։ Դեպքի առնչությամբ թուրք օգտատերերը հիշեցրել են նաև պետական հեռուստաընկերության կողմից նախկինում ևս թույլ տրված նմանատիպ «սխալները»։