«Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին աշխատում է ոչ թե Թուրքիայի զինված ուժերի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ»,- վստահեցրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այսօրվա հայտարարությանը, որում նա խոսել է թուրքական հետախուզության՝ Ադրբեջանի օգտին աշխատելու մասին:
«Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարում հասկացություն չկա։ Կա Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարում, Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում»։
Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով հարցին՝ ինչ տեղի կունենա, երբ Ադրբեջանում բացվի տեղեկատվական սեղմված զսպանակը, ընդգծեց. «Զսպանակը բացվի թե չբացվի՝ ադրբեջանական հասարակության, Ադրբեջանում ապրող քաղաքացիների դժգոհությունը ու դրանից բխող այլ գործողությունները դեռ առջևում են և երկար սպասել չեն տալու»: