ԵՄ-ն նոյեմբերի 6-ին մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները, որոնք կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Թուրքիայի գազի հետախուզական աշխատանքների համար Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրերում` տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Խորհուրդը պատժամիջոցներն առաջին անգամ ընդունել է անցյալ տարի նոյեմբերին՝ կապված Կիպրոսի մոտ իրականացվող «չարտոնված» հորատման հետ: Պատժամիջոցների նոր փաթեթը կգործի մինչև 2021 թ. նոյեմբերի 12-ը: Այն ներառում էֆիզիկական և իրավաբանական մի շարք անձանց մուտքի արգելքը ԵՄ և նրանց ակտիվների սառեցում:
ԵՄ սև ցուցակում են հայտնվել երկու թուրք պաշտոնյա՝ TPAO-ի հետախուզական աշխատանքների ղեկավար Մեհմեդ Ֆերուխ Աքալինը և փոխտնօրեն Ալի Նամօղլուն: