ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկից, որտեղ այսօր Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով սպանվել էին մի տարեց կին ու նրա երկու թոռնիկները:
Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը:
ԱՀ ՄԻՊ-ը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Արցախում բնակվող մարդկանց ու գործուն քայլեր իրականացնել։