«Փյունիկի» մի շարք ներկայացուցիչների մոտ ախտորոշվել է COVID-19: Դրա հետ կապված՝ հետաձգվել էր VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ուրարտու»-«Փյունիկ» խաղը՝ հայտնել է «Փյունիկի» ֆեյսբուքյան էջը:
Այսօր հայտնի դարձավ, որ հետաձգվել է նաև «VBET Հայաստանի գավաթի» 1/8 եզրափակիչ փուլի «Փյունիկ»-«Ուրարտու» պատասխան խաղը, որը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 8-ին։ Խաղի անցկացման հստակ օրը հայտնի կդառնա ավելի ուշ։