Ադրբեջանական զինված ուժերի համազգեստով ահաբեկիչները, թուրք հատուկ ջոկատայիններն ու ադրբեջանցի զինծառայողները շարունակում են ամեն ինչ անել՝ նոյեմբերի 9-ը Շուշիում նշելու կամ գոնե այնտեղ մի քանի րոպե դրոշ դնելու համար:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ «Գյոռբագյոռ» անվանումը կրող պատժիչ օպերացիայի շրջանակում հայկական բանակը փնտրել, գտել ու ոչնչացրել է մեծ թվով դիվերսանտների:
Աչքի առաջ ունենալով 1992-ին հայկական բանակի՝ Շուշիի ազատագրման փայլուն օպերացիայի օրինակը՝ թշնամու ջոկատները փորձել են կապկել ու իրենք էլ մագլցել ժայռերը՝ հավանաբար, 28 տարվա պարտվողական բարդույթի համար ռևանշ վերցնելու:
Ընդհանուր առմամբ, վիճակը Շուշիի ուղղությամբ ոչ միայն օրհասական չէ, այլև վերահսկվում է հայկական ուժերի կողմից:
Քարինտակի և Լիսագորի, նաև Ճարտարի ուղղությամբ թշնամու ռազմական տեխնիկայի շարժը կասեցվել է, ոչնչացվել են մեքենաներն ու զինվորները: Շուշիից Բերձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ քաղաքացիական տեղաշարժի համար՝ անվտանգության նկատառումներով: Կան շրջանցող ճանապարհներ:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան