Ինը ամիսների կտրվածքով նախորդ տարվա նկատմամբ մենք ունենք առնվազն 0.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը;
«Վստահ եմ, որ տարին կավարտենք ավելի բարձր ցուցանիշով, որովհետև չորրորդ եռամսյակում կամփոփվեն խաղողի բերքի հետ կապված վիճակագրական ցուցանիշները, որոնք նախորդ տարվա նկատմամբ էապես բարձր են եղել: Իսկ չորրորդ եռամսյակի մշակաբույսերից գյուղատնտեսության բնագավառում խողողը շատ մեծ տեսակարար կշիռ ունի: Համապատասխանաբար, կարծում եմ, որ մենք կունենանք բարձր տնտեսական ակտիվություն, քան նախորդ տարի»,- ասաց նախարարը: