Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։
Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են։