6 միլիարդ 776 միլիոն դրամ շրջակա միջավայրի նախարարությանը՝ հաջորդ տարվա ծրագրերի համար: Պետական բյուջեից տրամադրվող գումարի մեջ չեն մտնում միջազգային դոնորների կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրերը: Օրինակ՝ Զարգացման գերմանական բանկը նախարարությանը կտրամադրի 2 միլիարդ դրամ:
Իրինա Ղափլանյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - 2021 թ. բյուջեով ներառված է գործող 6 ծրագիր և 25 միջոցառում, ֆինանսավորման ծրագրերը կազմում են 8 մլրդ 848 մլն դրամ, ինչը համապատասխանում է 2021-2023 թթ. ՄԺԾԾ-ով հաստատված ծրագրերի չափաքանակին
Հաջորդ տարի ևս Սևանի միջոցառումներում գերակա խնդիր են մնում լճի մակարդակի բարձրացումը, անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքները: Ջրի մակարդակի բարձրացմանը զուգահեռ ենթակառուցվածքների ապամոնտաժումն է և այլ տարածքներ տեղափոխումը:
Իրինա Ղափլանյան - Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է թվով և ծավալով ամենաքիչ ջրի բացթողումը իրականացնել, և սա համակարգային մոտեցման արդյունք է:
Սևանի ջրի բացթողումը կապված է ոչ արդյունավետ ջրային ռեսուրսների կառավարման հետ: Խնդիրը ոչ միայն Սևանի էկոհամակարգի պահպանումն է, այլև ջրային ռեսուրսների պատշաճ կառավարումը: Որպեսզի հասկանանք՝ Սևանը որպես էկոհամակարգ ինչ դերակատարություն ունի հայաստանի համար, նախաձեռնվել է ջրի որակի ստանդարտների հստակեցում:
Իրինա Ղափլանյան - Այդ փաստաթուղթը շուտով մենք կներկայացնենք Կառավարություն, և դա կամրագրվի համապատասխան որոշման մեջ:
Ձկնապաշարի պահպանման համար պետք է կանխել կեղտաջրերի հոսքը. դա խախտում է էկոհամակարգի հավասարակշռությունը: նախատեսում են կենցաղային ջրերի մաքրման կայանի ստեղծում: խոշոր համայնքները՝ Վարդենիսը, Գավառը, չունեն նման ենթակառուցվածքներ: Առաջնային է նաև գետերի հուների մաքրումը: Վիճակը աղետալի է թափոնների կուտակման պատճառով. չի լինում ձկնուղիների ապահովումը դեպի լիճ, չի իրականացվում երկրորդային սերնդի ապահովումը:
Իրինա Ղափլանյան - Մենք նախատեսել ենք «Ջի-Այ-Զեթ»-ի հետ մյուս գարնանը իրականացնել գետերի հուների մաքրումը:
Գյուղատնտեսության բնագավառում աջակցության ծրագրերի ուղղությամբ կառավարության հատկացրած միջոցների ծավալը տարեվերջին կհասնի 29 մլրդ դրամի: Գործադիրը հաջորդ տարի հատկացրել է 31.2 մլրդ դրամ: գարնանը, երբ պարզ դարձավ, որ համավարակը ազդելու է տնտեսական ակտիվության վրա, վերանայվել են Կառավարության անելիքները գյուղատնտեսության ոլորտում: Մեծ աջակցություն է ցուցաբերվել տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերթին կարող է պարենային ապահովության երաշխիքներ ստեղծել:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Չկան ծրագրեր, որոնք մենք իրականացնում ենք և չենք իրականացնելու: Իրականացվող բոլոր ծրագրերում մենք կառաջարկենք փոփոխություններ, դրանք կդառնան ավելի նպատակային և հասցեական:
2020-ը կավարտվի ավելի բարձր ցուցանիշով՝ վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը: Չորրորդ եռամսյակում կամփոփվեն խաղողի բերքի վիճակագրական ցուցանիշները, որ նախորդ տարվա համեմատ էապես բարձր են եղել: