Պաշտպանության բանակի խնդիրը մեր ունեցած բարենպաստ բնագծերի պահպանումն ու դիվերսիոն խմբերի ոչնչացումն է: Այսօր Պետրոս Ղազարայնի հետ հարցազրույցում նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Պատերազմի 40-րդ օրը հակառակորդի ռազմական ուժի պոտենցիալին անդրադառնալով՝ Հովհաննիսյանը նշեց, որ ցամաքային զորքերի հիմնական հարձակողական զորամիավորումների մեջքը կոտրված է։
«Բայց դիվերսիոն խմբերը, վարձկանները պոտենցիալ և ներուժ դեռ ունեն, որովհետև տարիներով փորձել են սա զարգացնել։ Իրենք, այնուամենայնիվ, շարունակում են պահպանել հրետանային միջոցները, որն իրենք շատ չեն կորցրել պատերազմի ընթացքում։
Քանի որ իրենք հարձակվող կողմն են, մենք ավելի շատ վնասներ ենք տվել նրանց զրահատեխնիկային, հետևակին, բայց մեր միջոցներն այնքան չեն, որ կարողանայինք զուգահեռ իրենց հրետանին խորքում նույնչափ վնասեինք»,- նշեց Հովհաննիսյանը։