Նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2401 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 49218 է: Այս մասին, ինչպես հայտնում է «Ալիք մեդիան»՝ գրում է կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2289 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 33459 մարդ:
Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 401: