ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ավարտին ընդգծեց, որ պայքարի մեջ մեր հաջողության վստահությունն ամուր է հատկապես ամենածանր ժամանակներում։ Նշեց, որ պատերազմում ամեն օր մենք տեսնում ենք դժվարին գործողություններ, հերոսություններ տարբեր կողմերից, տեսնում ենք հակառակորդի հարձակման ամենօրյա անդադար փորձեր:
Հովհաննիսյանն ասաց, որ պատերազմի սաստկությունը, ճիշտ է, նվազել է, բայց համառություն հակառակորդը դրսևորում է ամեն օր։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը շեշտեց՝ մենք մեր ամեն մի մետր հողը պետք է պաշտպանենք մինչև վերջ։
«Ես վստահ եմ հայ ժողովրդի միասնության վրա, վստահ եմ հայ զինվորի հերոսության վրա, վստահ եմ հայ հրամանատարի խոհեմության վրա ու վստահ եմ, որ հաղթելու ենք»,- շեշտեց Հովհաննիսյանը։