ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման առումով տեղաշարժ ունենք, ազատականացման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը տրամադրել ենք, այն գրեթե վերջնականացվել է: Այդ մասին ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի քննարկմանն ասաց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
«ՀՀ-ն ԵՄ անդամ երկրների հետ նախաձեռնել էր խորհրդատվությունների մեծ շարք, նպատակն էր՝ անդամ երկրների մայրաքաղաքներում հասկանալ խնդիրների որակն ու բովանդակությունը, և եթե կան խնդիրներ, դրանք լուծել մինչև բանակցությունների սկիզբը: Դա ավարտեցինք։ Այնուհետև Եվրոպական հանձնաժողովի համապատասխան ծառայությունները խնդրեցին, որ մենք իրենց տրամադրենք ազատականացման համար անհրաժեշտ փաթեթը, դա էլ ներկայացրեցինք»,- ասաց Ադոնցը՝ ընդգծելով, որ խնդրահարույց հարցերը, այնուամենայնիվ, չստացվեցին վերջնականացնել կորոնավիրուսի, ինչպես նաև արդեն հիմա Արցախում և Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։