Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված դրությունը: Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է նաև ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում: