ԱՄՆ նախագահի ընտրությունների ֆոնին երկրի մի շարք քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել: Նյու Յորքում Մանհեթենի հրապարակում կազմակերպված ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել՝ տեղեկացնում է Tasmin լրատվական գործակալությունը:
Բախումներ են տեղի ունեցել ակտիվիստների ու ոստիկանների միջև, բերման է ենթարկվել մոտ վեց տասնյակ մարդ:
Ցուցարարները փակել էին ճանապարհը՝ կաթվածահար անելով երթևեկը: Ակտիվիստները հրկիզել են աղբամաններ, աղբ ու ձվեր նետել իրավապահ մարմինների ուղղությամբ: