2020 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 50978 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2020 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 77.0%-ով, իսկ 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ 8.1 %-ով: Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից։
Երևան քաղաքում 2020 թվականի երրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ նվազել է 3.5 %-ով, իսկ 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ աճել 5.0%-ով:
Մարզերի քաղաքներում 2020 թվականի երրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ նվազել են 2.1%-ով, իսկ 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ աճել 1.9%-ով։